ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը ցանկանում է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին ցմահ հեռացնել ֆուտբոլային գործունեությունից։ Ավելի վաղ
նշվում էր, որ Պլատինին կարող է որակազրկվել 5-7 տարով, սակայն քննության բաժնի պետ Վանեսա Ալարդը պնդում է ցմահ հեռացման օգտին։
Հիշեցնենք, որ օրերս ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել Միշել Պլատինիի և Զեփ Բլատերի՝ ֆուտբոլային գործունեությունից 90 օրով հեռացման որոշումը։