Համացանցը քննարկում է Փաշինյանի ելույթը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԱԺ-ում՝ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ: |
Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ
Որևէ բանական մարդ Փաշինյանից չի պահանջում պաշտպանել պատմական Հայաստանի անվտանգությունը: «Պատմական» և «իրական» Հայաստանների փաշինյանական կոնտրաստը կեղծ է, որի նպատակը բոլորիս լեգիտիմ պահանջը լղոզելն է: Իսկ այդ պահանջը շատ հստակ է՝ խաղաղության իրական երաշխիքների ստեղծում: |
Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ ԳՄ անդամ
Պատմական Հայաստանից հրաժարվելով՝ Նիկոլը մեզ դարձնելու է առանց հիշողության անասուն։ |
Սևակ Հակոբյան, լրագրող
Ինքը իրեն հարց է տալիս ու պատասխանում՝ |
Երվանդ Վարոսյան, փաստաբան
Ուղիղ ասում է` ես հանձնելու եմ, նրանք արդեն վերցրածը չեն տալու, բայց դա դեռ չի նշանակում, թե պատերազմ չի լինելու ու էլի չեն վերցնելու։ |
Անժելա Էլիբեգովա, ադրբեջանագետ
Նիկոլը բաց խոստովանում ա ԱԺ ամբիոնից, որ հասցրել ա էն վիճակին, որ հողերը տա՝ պատերազմ կարա լինի, չտա՝ պատերազմ կարա լինի, թշնամու կողմից արդեն իսկ օկուպացված տարածքներն էլ վերադարձնել չեն պատրաստվում։ |
Ալեն Սիմոնյան, ԱԺ նախագահ
Վարչապետի ելույթը ճշմարտություն է, որը պետք է բարձրաձայնել, ճշմարտություն է, որը պետք է ասել, ճշմարտություն է, որը ապագա է փոխում: |
Տաթևիկ Հայրապետյան, ադրբեջանագետ
Փաշինյանը կրկին հանրային տիրույթը լցնում է Ադրբեջանից գեներացվող թեզերով, որը հերթական հոգեբանական ահաբեկչական գրոհն է հայկական հանրության նկատմամբ։ Ես չեմ դադարի կրկնել՝ մեզ պարտության են փորձում մատնել առաջին հերթին մեր ուղեղներում, մեզ փորձում են համոզել, որ մեր խնդիրը մեր ինքնության, հայ լինելու մեջ է, որ եթե դադարենք հայ լինել, մոռանանք սեփական պատմությունը, ապա կապրենք խաղաղ և ապահով։ Սա հստակ մտածված ու պլանավորված տեղեկատվական ու հոգեբանական օպերացիա է, որը ցավալիորեն փորձում են իրագործել հենց ՀՀ իշխանությունների ձեռամբ։ Փաշինյանն էլ համաձայնվել է լինել այդ գործիքը՝ մղելով հայ ժողովրդին անզորության և անկամության։ Նպատակը հստակ է, եթե մենք մեր ուղեղում պարտվենք, ապա մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։ |
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան
Իրական ու «պատմական» Հայաստանների այս խիստ վտանգավոր հակադրումը, բացի այն, որ հրապարակային «դիսկուրսի» մակարդակում խիստ մակերեսային է, նաեւ պատմա-քաղաքական իմաստով ունի վտանգավոր ժամանակավրեպություն: |
Ոսկան Սարգսյան, լրագրող
44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Թուրքիան տարածաշրջան է եկել, որպեսզի շարունակի 1915 թվականի ցեղասպանությունը։ Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի տարածաշրջանի համար, և իրենք պետք է շարունակեն ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Այդ սահմանի բացումով դարակազմիկ ի՞նչ է լինելու, հայկական ապրանքները հեղեղելո՞ւ են թուրքական շուկան և Թուրքիայի տարածքով եվրոպական շուկաները։ |