Համացանցը քննարկում է Ալեն Սիմոնյանի գրառումը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամյան իր ալիքում այսօր՝ հունվարի 29-ին, հետևյալ գրառումն էր կատարել. «Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է: Իմ կարծիքով, մենք նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված»: |
Տաթևիկ Հայրապետյան, ԱԺ նախկին պատգամավոր
Սահմանադրությունը փոխեցին, Անկախության հռչակագիրը մի կողմ դրեցին, հիմա անցան զինանշան ու օրհներգ փոխելուն, մի օր էլ կասեն՝ պետության անունը եկեք փոխենք, որ համապատասխանի ժամանակակից պահանջներին... |
Արամ Մանուկյան, ակտիվիստ
Հասան Գերբի՞ն։ Սպասելի էր, չէ՞, որ այնտեղ Արարատ լեռն ա պատկերաված. թուրք տերերի հերթական հրահանգն են կատարում` հեռացնել այն։ |
Լիզա Ճաղարյան, լրագրող
«ԱԺ խոսնակն ընդգծել է՝ այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան»: |
Հակոբ Կարապետյան, Հայկ Մարությանի թիմակից
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արդեն որերորդ անգամ, հայտարարել է ՀՀ օրհներգի փոխարինման անհրաժեշտության մասին։ Ընդ որում, դա արել է այս իշխանությանը բնորոշ գռեհիկ ձևակերումներով ու ծանծաղ հիմնավորումներով։ |
Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ
Մեր Երրորդ Հանրապետության հիմնադիրները հաստատ Ալենի չափ խելք ունեցել են, եթե չասեմ՝ Ալենն իրենց մոտ մի հատ գորշություն է, որ Առաջին Հանրապետության դրոշն ու զինանշանը վերցրել են. դա քաղաքական որոշում է եղել: Պատճառն այն է եղել, որ ֆիքսեն, որ Երրորդ Հանրապետությունը ինստիտուտցիոնալ հիշողության կրողն է Առաջին Հանրապետության: |