Համացանցը քննարկում է Նիկոլ Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ, մասնավորապես, ասել է հետևյալը․ «ՀՀ-ն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել ու չի դավաճանել դաշնակիցներին, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիությունները ի ցույց դնելու ու հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել։ Կոչ ենք անում ու հորդորում մեր գործընկերներին՝ հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը, ու մեր վճռական կամքն ենք արտահայտում՝ ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, արտաքին ու ներքին անվտանգությունը։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում անսասան աջակցություն հայտնել ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը։ Ձեռնարկելու ենք բոլոր միջոցները՝ մեր անկախությունը պաշտպանելու համար։ Անհրաժեշտ է վերափոխել, լրացնել, հարստացնել ՀՀ արտաքին ու ներքին անվտանգության գործիքները՝ համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ»։ Նա նշել է, որ ՀԱՊԿ ու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն ՀՀ արտաքին անվտանգությունն ապահովելու համար և որ որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի դեմ, դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից։ ՀՀ վարչապետն ասել է, որ ՀՀ-ն պետք է լինի խաղաղ, զարգացած, երջանիկ, ազատ պետություն, բայց այդ ճանապարհին անհրաժեշտ է վերահաստատել ազատ ու ինքնիշխան պետություն լինելու մեր կամքը և որ մենք գնում ենք այդ ճանապարհով։ «Ես ՀՀ վարչապետն եմ, հետևաբար առաջնորդում են անկախության պաշտպանության շարժումը։ Եթե չլինեի վարչապետ, որպես քաղաքացի կգնայի ՀՀ անկախության պաշտպանության շարժումն առաջնորդող ՀՀ վարչապետի հետևից՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է։ ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց ու այդ մեկ մարդը ես եմ, ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց ու այդ մեկ մարդը դու ես։ ՀՀ քաղաքացին չի կորցրել ու չի կորցնի հպարտությունն ու հաստատակամությունը, ՀՀ քաղաքացին կհաղթի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, ազատության համար մղվող պայքարում»,- ասել է նա։ |
Քրիստինե Վարդանյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Ավելի պարզ. սա ուղերձ էր մինչև վերջին հայը հանուն «արևմուտքի» և ընդդեմ ՌԴ-ի կռվելու և Հայաստանը Ուկրաինա դարձնելու մասին: |
Բենիամին Մաթևոսյան, քաղաքագետ
Փաշինյանը պատերազմ հայտարարեց Ռուսաստանին: Բայց դա էլ բավարար չէ, ու նա նաև քաղաքացիական բախումներ է հրահրում։ |
Հովհաննես Իշխանյան, ռեժիսոր
Քննարկումներ են, թե հաջորդ իշխանությունները գան, ինչ են անելու։ |
Աննա Գրիգորյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Նիկոլն այսօր ազդարարեց նոր պատերազմի ու նոր կորուստների մասին (Խոսքը միայն «Զանգեզուրի միջանցքի» և «անկլավների» մասին չէ): |
Դերենիկ Մալխասյան, քաղաքական մեկնաբան
Եթե Նիկոլը խոսում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու մասին, ուրեմն 100 տոկոս համոզված եղեք, որ մի փորձանք բերելու է երկրի գլխին ու ուղիղ հակառակն է անելու: Սա երկիրը սարքելու է աշխարհաքաղաքական տաք բախումների թատերաբեմ, որի արդյունքում ոչ միայն անկախություն ու ինքնիշխանություն չի մնալու, այլ քարը քարին չի մնալու, երկիր չի մնալու: |
Անժելա Էլիբեգովա, ադրբեջանագետ
Նիկոլը իրան հռչակեց «Հայաստանի անկախության պաշտպանության շարժման» ղեկավար։ |
Բաբկեն Հարությունյան, «Հայրենիք» կուսակցության անդամ
Նիկոլը այսօրվա ուղերձով փորձեց երկու խնդիր լուծել. |
Մենուա Սողոմոնյան, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ
Ինքնիշխանության պաշտպանի դիմակի տակ հանդես է գալիս մարդ, ով ոտնահարել է Հայաստանի Երրորդ Հանրապետության սահմանադրաիրավական հիմքը՝ Անկախության հռչակագիրը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս և հրաժարվելով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հանձնառությունից։ |
Ռուբեն Մխիթարյան, պրոդյուսեր
2018-ին Նիկոլը հայերին անվանում էր Հայաստանի հպարտ քաղաքացիներ, Արցախի հպարտ քաղաքացիներ: Ու ճիշտ էր անում, քանի որ նրանք իրոք հպարտ էին: |
Գառնիկ Դանիելյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Անկախությունն ու ինքնիշխանությունը մսխել ես դո՛ւ։ |