Համացանցի արձագանքը՝ Երևանի ավագանու ընտրություններին
ԿԸՀ-ն ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից «Հանրային ձայն» կուսակցություն-9,68% «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-32․57% «Արդար Հայաստան» կուսակցություն-1.12% «Հաղթանակ» կուսակցություն-1.71% «Ուժը հայրենյաց» կուսակցություն-0.74% «Հայաստանի եվրոպական կուսակցություն-1.11% «Ազգային առաջընթաց» կուսակցություն-18․89% «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն-0.34% «Հանրապետություն» կուսակցություն-11.32% «Միացյալ Հայաստան» կուսակցություն -0.55% «Լուսավոր Հայաստան» կուսակցություն-1.8% «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն-1.01% «Ապրելու երկիր» կուսակցություն-3.64% «Մայր Հայաստան» դաշինք-15.43% «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հավաքել անհրաժեշտ ձայների 50+1 տոկոսը, որպեսզի առաջին համարը՝ Տիգրան Ավինյանը օրենքի ուժով դառնա քաղաքապետ։ Երևանի քաղաքապետին ընտրելու է ավագանին: |
Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող
ԿԸՀ-ի կայքում բոլոր 475 տեղամասերի հրապարակված արդյունքների պահպանման դեպքում մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝ |
Սյուզի Բադոյան, լրագրող
Մեծ հաշվով հաղթել է Անդրանիկ Թևանյանը և պարտվել է Ռուբեն Վարդանյանը, ընդ որում խայտառակ ձևով: |
Նաիրի Հոխիկյան, լրագրող
Երևանի ավագանու ընտրության արդյունքները ծանր, շատ ծանր իրավիճակ են ստեղծել իշխանության համար։ Առաջիկա օրերին ՔՊ-ն ու Հանրապետություն կուսակցությունը կփորձեն պայմանավորվել Դոգի հետ՝ կոալիցիա կազմել։ |
Վահե Հովհաննիսյան, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ
Այս պահին կարող ենք անել միայն հրատապ հետևություն/վերլուծություն, խորքայինի համար մի քիչ ժամանակ է պետք։ Ընտրությունների գիշերվանից հետո շվարած հանրությունը, գիտակից շերտերը, մենք բոլորս հետևությունների կարիք ունենք։ |
Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ
Վետո՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վրա երեկ դրել է Երևանի ժողովուրդը: Քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 28 տոկոսը. սա նշանակում է՝ անվստահություն իշխանությանը: Նիկոլ Փաշինյանն իր ժողովրդավարությամբ այնքան է զզվեցրել մարդկանց, որ մարդիկ փոփոխություններն այլևս ընտրությունների միջոցով չեն տեսնում: |
Արմեն Գալջյան, ավագանու ՔՊ-ական թեկնածու
Չնայած բազմաթիվ կասկածների և անհիմն մեղադրանքների կապված վարչական ռեսուրսի չարաշահումից ընդհուպ մինչև ընտրակեղծիքներ, Երևանի ավագանու ընտրությունները անցան ազատ և արդար մթնոլորտում: Քաղաքական ուժերից որևէ մեկին չի հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել Երևանի ավագանիում: Անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի առաջիկայում կայացվելիք որոշումներից է նաև կախված լինելու Երևանի և Հայաստանի ապագան: Շնորհակալություն եմ հայտնում մեր օգտին տրված յուրաքանչյուր քվեի և ընտրություններին մասնակցելու համար: |
Ավետիք Չալաբյան, «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող
Համոզված եմ, որ բոլորդ արդեն գիտեք Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների մասին: Որպես դիտորդական առաքելության համակարգող, ես իրավունք չունեմ դեռևս քաղաքական գնահատականներ տալ, սակայն երեկվա լարված օրվանից հետո, կարող եմ հիմա արձանագրել մի քանի կարևոր իրողություն՝ |
Վարդան Ղուկասյան, «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար
Առաջացել է քաղաքական ճգնաժամ՝ 33 մանդատ ընդդիմադիրների մոտ է, 32-ը՝ ոչ ընդդիմադիրների: Այսինքն՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը միանշանակ կոալիցիա է կազմելու ՔՊ-ի հետ, դառնան՝ 32: Այս թևը՝ Մարության, Թևանյան, ու ես՝ 33: «Հանրային ձայն» կուսակցությունը բացում է իր դռները՝ իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունների առջև, ովքեր դեմ են այս իշխանություններին, միավորվելու, կոալիցիա կազմելու: Ես կողմ եմ, որ Թևանյանը կամ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը: |
Հենրիխ Դանիելյան, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար
ՔՊ-ն պարտվեց. սա առաջին հերթին նիկոլի պարտությունն է, նա այլևս չի վայելում ժողովրդի վստահությունը: |
Վազգեն Սաղաթելյան, ակտիվիստ
Նոր մի նիկոլական ***ի տղու մոտ գրառում տեսա, թե բա «վախենում եմ դուրս գալ փողոց՝ իմանալով, որ էդքան մարդ վստահել ա իրենց ապագան Դոգին»: |