Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մինչ այս պահը ժողովուրդից թաքցրած ոչ մի բան չկա». Տավուշի մարզպետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

20:06, ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
«Մինչ այս պահը ժողովուրդից թաքցրած ոչ մի բան չկա». Տավուշի մարզպետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

«Մենք դեռ չենք հասել այն կետին, որպեսզի հասկանանք` էդ սահմանագծումից այս ու այն կողմ ինչ է ընկնում, ինչը չի ընկնում, որ գանք ձեզ ասենք` ժողովուրդ ջան, էս հատվածն ա ընկնում, էս հատվածը չի ընկնում»,- Կիրանցի մոտ ճանապարհը փակած քաղաքացիների հետ բանակցությունների ժամանակ հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

Ի պատասխան հնչեց հարց. «Բա որ չեք հասել էդ կետին, ինչո՞ւ եք ականազերծում»: Տրամաբանական հարցին մարզպետը պատասխան չտվեց, փոխարենն այլ հայտարարություն արավ. «Մինչ այս պահը ժողովուրդից թաքցրած ոչ մի բան չկա: Մինչև առ այս պահը»: Ի պատասխան հնչեցին բացականչություններ` «հերթական սուտը, հերթական սուտը»:

Հիշեցնենք, որ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ընտանեկան քավորն է, պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրը:

«Մինչ այս պահը ժողովուրդից թաքցրած ոչ մի բան չկա». Տավուշի մարզպետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
1849 | 0
Facebook