Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էջմիածինցի երիտասարդը դանակահարել է 2 երիտասարդների

00:00, չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.
Էջմիածինցի երիտասարդը դանակահարել է 2 երիտասարդների

Վիճաբանության ժամանակ դանակահարել էր երկու երիտասարդների
     Մայիսի 5-ի ժամը 22.10-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են ընդունվել Լեռնամերձ գյուղի բնակիչ 19 և 20 տարեկան երկու երիտասարդ:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի ավտոկայանատեղիում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է եղել հիվանդանոց տեղափոխվածների և Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա մի երիտասարդի միջև, որի ընթացքում էլ էջմիածինցի երիտասարդը դանակահարել է լեռնամերձցի երիտասարդներին:

Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 6-ին 21-ամյա երիտասարդին Էջմիածնի Մաշտոցի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին, որտեղ նա խոստովանել է արարքը:

21-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

6246 | 0
Facebook