Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք մշակույթի մարդիկ ենք, հո ագրեսիա չենք անելու․ հետ ենք գնում»․ Արսեն Գրիգորյան

16:48, կիրակի, 19 մայիսի, 2024 թ.
«Մենք մշակույթի մարդիկ ենք, հո ագրեսիա չենք անելու․ հետ ենք գնում»․ Արսեն Գրիգորյան

«Մենք մշակույթի մարդիկ ենք, հո ագրեսիա չենք անելու․ հետ ենք գնում, հետո կգանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանը։ «Պարզ երևում է, որ ճանապարհը փակվել է մեր դեմ, բայց մեր զորակցությունը, նպատակը, որի համար եկել ենք, կարծում եմ՝ տեղ հասավ, կիրանցցիները զգացին, որ իրենց մենակ չենք թողնում»,- նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները թույլ չեն տալիս մշակույթի գործիչներին, պատգամավորներին, լրագրողներին մուտք գործել Կիրանց։

Իրավիճակը՝ Կիրանցի ճանապարհին
2780 | 0
Facebook