Սոճիների ծաղկման շրջանը կարող է դառնալ ալերգիկ ռինիտի սրացման պատճառ
Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի արտահայտված սրացման պատճառ դառնալ: Այս առիթով խորհուրդներ է տալիս ալերգոլոգիայի գծով ԱՆ խորհրդատու Արմինե Հակոբյանը: Կարևորելով բնության, մաքուր օդի կարևորությունը առողջության համար` բուժառուները պետք է հաշվի առնեն իրենց հիվանդության առանձնահատկությունները։ Այս հիվանդությունների կանխարգելման ապացուցված եղանակներ չկան: Չնայած տհաճ ախտանիշներին` ալերգիկ ռինիտն արդյունավետ կառավարվում է դեղերի միջոցով, առկա է նաև վերջնական բուժման եղանակ։ Բրոնխիալ ասթմայի դեպքում ևս արդի, ուղեցույցային բժշկության շնորհիվ հնարավոր է հասնել լիակատար վերահսկողության։ Ժամանակին սկսված բուժման արդյունքում հիվանդությունը չի ազդում բուժառուի կյանքի որակի և տևողության վրա, ուստի անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ` բուժման մեթոդի ընտրության վերաբերյալ»,- խորհուրդ է տալիս մասնագետը: |