Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներին

16:24, կիրակի, 19 մայիսի, 2024 թ.
Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներին

Այսօր՝ մայիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Թալին» բժշկական կենտրոնում բուժառու է մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 29-ամյա Անահիտ Գ-ն է, ով հիվանդանոցում «արտարգանդային վիրահատության» է ենթարկվել և այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, հիվանդանոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, ինքնազգացողության վատացում է ունեցել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Երիտասարդ կնոջ մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին՝ ասելով, որ նրանց անփութության հետևանքով է դեպքը տեղի ունեցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

2354 | 0
Facebook