Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սև բերետավորները պատ են կազմել, պատգամավորներին կրկին չեն թողնում մտնել Կիրանց

17:48, կիրակի, 19 մայիսի, 2024 թ.
Սև բերետավորները պատ են կազմել, պատգամավորներին կրկին չեն թողնում մտնել Կիրանց

Այս պահին սև բերետավորները պատ են կազմել Կիրանցի բնակիչների ու պատգամավորերի միջև: Պատգամավորները, որոնք կարողացել էին անտառային ճանապարհներով մտնել գյուղ, որոշել էին գյուղացիների հետ կամրջով շարժվել Կիրանց մտնել ցանկացող մարդկանց ընդառաջ: Սակայն, երբ նրանք անցել են կամուրջը, սև բերետավորները կտրել են ճանապարհը և նրանց դարձյալ կտրել գյուղացիներից: Այժմ լարված իրավիճակ է սև բերետավորների կազմած պատի երկու կողմերում: «Դուք թուրք եք, դուք Ալիևի պահանջն եք կատարում, ձեր սև շորերը հանեն, տակը տղամարդ չի լիլնի»,- ասում են կանայք:

Սև բերետավորները պատ են կազմել, պատգամավորներին կրկին չեն թողնում մտնել Կիրանց
1327 | 0
Facebook