Ինչպես հայտնել էինք, Փաշինյանի որոշմամբ Արթուր Գասպարյանը նշանակվել է ՊՊԾ պետ։
Գասպարյանը հեղափոխությունից հետո ապահովում էր վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի անվտանգությունը: 2019-ի վերջին Փաշինյանը պարգևատրել էր Գասպարյանին, իսկ 2023-ի գարնանը նշանակել ՊՊԾ պետի տեղակալ: Թեև ՊՊԾ պետն այդ ժամանակ դեռ Սարգիս Հովհաննիսյանն էր, բայց, ասում էին՝ կառույցի իրական ղեկավարը Գասպարյանն է։
Հիշեցնենք՝ Հովհաննիսյանը ՊՊԾ պետի պաշտոնից ազատվեց 2023-ի աշնանը․ նրա պարտականությունները կատարում էր Գասպարյանը։