Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության

00:30, կիրակի, 21 ապրիլի, 2024 թ.
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Մոդեռն ոճը» խորագրով նոր ցուցահանդես։ Ցուցահանդեսում ներկայացված են հայ և ռուսական մոդեռնի տարաբնույթ կողմերը բնորոշող նկարիչների աշխատանքներ։
     Ներկայացված ցուցանմուշներից հատկապես ուշագրավ է Վարդգես Սուրենյանցի նշանավոր աշխատանքներից՝ «Արա գեղեցիկ և Շամիրամ» կտավը։

«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության

     Վարդգես Սուրենյանցի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը Մովսես Խորենացու գրի առած առասպելի լավագույն գեղանկարչական մարմնավորումն է:
     Համաձայն ավանդազրույցի, Ասորեստանի թագուհի Շամիրամը, լսելով հայոց թագավոր Արայի գեղեցկության մասին, պատվիրակներ է ուղարկում նրա մոտ` խնդրելով ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի թագավոր: Բայց Արան, հավատարիմ մնալով իր ժողովրդին և հայրենիքին, մերժում է Շամիրամին: Վերջինս՝ զայրացած, վճռում է բազմաքանակ զորքով գալ Հայաստան՝ Արային գերելու: Սակայն ճակատամարտում Արան զոհվում է:
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության
Շամիրամը, Արայի դին տեղափոխելով իր պալատ, ցանկանում է վերակենդանացնել նրան արալեզների օգնությամբ: Չկարողանալով մահացած Արային կյանքի կոչել` Շամիրամը հրամայում է իր սիրեկաններից մեկին հագնել նրա շորերը և հայտարարում է, որ Արան կենդանացել է:
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության

     Տեսարանը ներկայացնում է ասորեստանյան պալատի շքեղ հարդարված ու քանդակազարդ մի դահլիճ: Արայի և Շամիրամի հակադրությունը, վերջինիս իրարամերժ զգացմունքները, արտաքին անշարժության տակ թաքնված ներքին դինամիկան տեսարանին հաղորդել են լարվածություն ու խոր դրամատիզմ: Շամիրամի սևեռուն հայացքը, կեցվածքը մատնում են տարբեր հոգեվիճակներ` հագուրդ չստացած կիրք, վերակենդանացման հույս, ափսոսանք, անզորություն: Մինչդեռ Արայի դեմքին նկատելի է խաղաղություն և վեհություն:
     Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 9-ը։

1777 | 0
Facebook