Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աբովյանում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին սեռական շահագործման է հանձնել

22:18, երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ.
Աբովյանում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին սեռական շահագործման է հանձնել

Այս տարվա փետրվարի 8-ին իրավապահներին հաղորդում է ներկայացվել, որ կասկածներ կան, որ Աբովյան քաղաքի բնակիչ Հայկ Գ-ն իր սեփական երեք երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության է գնացել ու դեռ ավելին՝ գումարի դիմաց իր երեխաների տվել է կոնկրետ անձի, որն էլ կրկին սեռական բնույթի գործողություն է կատարել: Արդյունքում իրավապահները պարզել են, որ Հայկ Գ-ն իր զույգ երեխաներին` 2022 թվականին ծնված աղջկան և տղային գումարի դիմաց տրամադրել է իր ընկեր Կարենին, որն էլ գումարի դիմաց սեռական բնույթի գործողություն է կատարել: Բացի այդ իրավապահները պարզել են, որ 2018 թվականին ծնված երեխայի նկատմամբ հայրը, և նրա ընկերը ևս սեռական բնույթի գործողություններ են կատարել, այս մասին գրում է «Արմլուր»-ը՝ հավելելով, որ, իրեն հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները կալանավորել են երկու տղամարդկանց, կատարվում է քննություն:

ՀՀ քննչական կոմիտեից հաստատել են, որ կա նախաձեռնված քրեական վարույթ, որի շրջանակներում երկու անձ կալանավորված է։ Երեխայի լավագույն շահից ելնելով՝ որևէ այլ տեղեկատվություն չի հրապարակվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

37157 | 10
Facebook