Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարդիկ նոր առաջնորդներ են ուզում»․ Հովհաննես Ավետիսյան

14:24, շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
«Մարդիկ նոր առաջնորդներ են ուզում»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս ցուցադրելու իրենց անհամաձայնությունը սրանց:
     Պատճառը այդ ցասումը չկազմակերպելն ու չառաջնորդելն է: Մարդիկ նոր առաջնորդներ են ուզում: Նոր կնշանակի ոչ թե անճանաչելի դեմքեր, այլ նոր վերաբերմունք դեպի պետություն և ժողովուրդ: Իսկ այդ նորը ճշմարտությունն է, մարդիկ հոգնել են ստից և խաբվելուց: Սուտն է, նախ քո անձի նկատմամբ և մյուսների հանդեպ, որ քանդում է մեր պետությունը:
     Չենք կարող այսպես, չենք կարող լավ լինել ստի և կեղծիքի առաջնորդությամբ: Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ»։

1490 | 0
Facebook