Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

00:24, երկուշաբթի, 29 ապրիլի, 2024 թ.
Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Նարեկ Մանասյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
     Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգի եզրափակիչում Նարեկ Մանասյանը պետք է մրցեր Ռուսաստանից Մուսլիմ Հաջիմագոմեդովի հետ, սակայն հայ բռնցքամարտիկը չներկայացավ ու հաղթանակը շնորհվեց ռուսաստանցի մարզիկին:
     Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիր: Իսկ տղամարդկանց հավաքականից ԵԱ-ի բրոնզե մեդալներ էին նվաճել Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը և Արարատ Հարությունյանը:

3090 | 0
Facebook