Ինչպես հայտնել ենք, Արսեն Թորոսյանը գրել էր, թե հայ ժողովուրդը պետք է հիմնահատակ կոտրի 1700-ամյա առասպելը: Նրա այս գրառումը «Հրապարակ»-ի խնդրանքով մեկնաբանել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
Նա մասնավորապես ասել է. «Չեմ կարծում` կարիք կա անհեթեթությունները մեկնաբանելու: Միայն կավելացնեմ, որ մտավորական երևալու համար ոչ թե պետք է ակնհայտ իրողություններն առասպելաբանություն համարել, այլ, նախևառաջ, պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից»: