Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ասում են, որ իմ խոսքի ժամանակ 5000 հոգի լքել է հրապարակը». Բագրատ Սրբազան

21:18, երկուշաբթի, 13 մայիսի, 2024 թ.
«Ասում են, որ իմ խոսքի ժամանակ 5000 հոգի լքել է հրապարակը». Բագրատ Սրբազան

Ամփոփելով անցած օրը` Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն արձանագրեց` առաջին հանրահավաքն աննախադեպ էր իր բազմամարդությամբ, երկրորդին թեև մարդկանց քանակն ավելի քիչ էր, բայց «ավելի շատ էր, քան երբևէ», և վերջապես, երեկվա հավաքը, որն ավելի բազմամարդ էր, և դեռ հոսքն էլ չէր դադարում: «Այնինչ ասում են, որ իմ խոսքի ժամանակ 5000 հոգի լքել է հրապարակը: Ուրեմն պատկերացրեք, ինչքան շատ ենք եղել, որ 5000-ն էլ լքել է ու հրապարակը դեռ լի էր մարդկանցով»,- կատակեց Սրբազանը:

Նշենք, որ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը երեկ հոդված էր հրապարակել, իբրև թե հրապարակը կիսադատարկ է եղել, մարդիկ խմբերով լքել են հանրահավաքի վայրը: «Նրանց խոսակցություններից պարզ է դարձել, որ հիասթափված են Գալստանյանից, քանի որ նա, ըստ էության, ո՛չ առաջնորդի կարողություն ունի, ո՛չ էլ կարող է որևէ արդյունքի հասնել»,- գրել էր «ՀԺ»-ն:

4933 | 0
Facebook