Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էսօրվա բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը 2018-ին հարցրեց, թե ոնց եմ պատկերացնում դատական համակարգի բարեփոխումները (մենք նման պահանջ ունեինք)։ Որպեսզի ամբողջ հայեցակարգը չպատմեմ, որից ինքը ոչինչ չէր էլ հասկանալու, ասացի․ «Այնպես, որ երբ ձեր դատվելու ժամանակը գա, դուխով գնաք էդ դատարան՝ վստահ, որ արդար եք դատվելու»։ Ի՞նչ եք կարծում՝ հիմա դուխով կգնա՞ն ու հույս կունենա՞ն, որ իրենց դատարանը իրենց արդար կդատի»: