Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Որոշ սխալներ կարող են անդառնալի հետևանքներ թողնել». Արտակ Ապիտոնյան

00:36, երեքշաբթի, 14 մայիսի, 2024 թ.
«Որոշ սխալներ կարող են անդառնալի հետևանքներ թողնել». Արտակ Ապիտոնյան

Սուրբ Աննա եկեղեցու բակում «Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանի հետ զրույցում լրագրողը հիշեցրեց` Արարատ Միրզոյանը «դասալիքներ» էր անվանել այն դիվանագետներին, որոնք միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ու կազմել են սահմանազատման և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հայեցակարգը: «Կարծում եմ, Սրբազանը շատ տեղին տվեց դրա պատասխանը` խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ, մենք չենք տրվելու այդ սադրանքներին»,- աաց նա:
     «Մենք մտահոգված ենք, երկիրը սխալ ուղղությամբ է գնում, և որոշ սխալներ կարող են անդառնալի հետևանքներ թողնել: Հատվածային սահմանազատումը մեծ խնդիրների է հանգեցնելու՝ սկսած մեթոդաբանությունից, վերջացրած արդյունավետությամբ: Սրանք, ամենամեղմ ձևակերպմամբ, վատ բանակցություններ են, որոնք բերելու են շատ լուրջ հետևանքների՝ և՛ սահմանագծի առումով, և՛ դիմացի կողմին խրախուսելու են ավելի մեծ ճնշում իրականացնել հայկական կողմի վրա: Սա վատ դիվանագիտություն է, եթե ընդհանրապես, կարելի է անվանել դիվանագիտություն»,-ասաց Արտակ Ապիտոնյանը:

«Որոշ սխալներ կարող են անդառնալի հետևանքներ թողնել». Արտակ Ապիտոնյան
2465 | 0
Facebook