Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինձ մի տղա ասաց, որ կնոջից բաժանվել է քաղաքական իրավիճակի պատճառով». Բագրատ Սրբազան

23:54, երկուշաբթի, 13 մայիսի, 2024 թ.
«Ինձ մի տղա ասաց, որ կնոջից բաժանվել է քաղաքական իրավիճակի պատճառով». Բագրատ Սրբազան

Սուրբ Աննա եկեղեցու բակում ներկաների հետ զրույցի ընթացքում Բագրատ Սրբազանն ասաց, որ իրենց նպատակն է` վերականգնել, ապաքինել մեր կյանքը` ընտանիք առ ընտանիք, բարեկամություն առ բարեկամություն: Այս համատեքստում նա մի պատմություն պատմեց. «Ինձ մի տղա մոտեցավ, ասաց, որ երեք տարի առաջ տիկնոջից բաժանվել է: Գիտե՞ք ինչ պատճառով, այս քաղաքական իրավիճակի պատճառով. մեկը մի կողմն է եղել, մյուսը՝ մի: Այդ վիճաբանությունների ամբողջ շարքի մեջ, ընտանիքի ներսում, որոշել են իրարից հեռանալ: Երեկ այդ տղան ասաց՝ կինս և երեխաս այստեղ են, և ես գնացել և հանդիպել եմ իրենց հետ: Շարժման նպատակներից մեկն էլ նման քայքայված ընտանիքները հաշտեցնելն է»:

3102 | 0
Facebook