Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Գիտե՞ք` ինչու է այս իշխանությունն աֆերիստների օկուպացիոն վարչակարգ». Արա Պողոսյան

22:06, երկուշաբթի, 13 մայիսի, 2024 թ.
«Գիտե՞ք` ինչու է այս իշխանությունն աֆերիստների օկուպացիոն վարչակարգ». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գիտե՞ք` ինչու է այս իշխանությունը օկուպացիոն վարչակարգ։
     Պատճառն առավել քան ակնհայտ է։ Այս իշխանության միակ հենարանն օկուպացիոն զորքերն են, որոնց միջոցով փորձում են վախի ու սարսափի մեջ պահել ժողովրդին` զրկելով կենսագործելու, երազելու, սեփական դատը պաշտպանելու տարրական գործիքներից։
     Ու ամենաակնառուն` ադրբեջանցիների արձագանքն է, թե պատրաստ են Նիկոլին օգնելու համար և կարգ ու կանոն հաստատելու համար Հայաստան զորք մտցնել։
     Ցանկացած հայկական իշխանություն նման բան լսելուց ո'չ միայն հրաժարական կտար, այլև խստագույնս կդատապարտեր թշնամուն իր երկրի ներքին գործերին միջամտելու համար։ Բայց դե մենք գործ ունենք աֆերիստների օկուպացիոն վարչակարգի հետ»:

Աղբյուրը` Արա Պողոսյան
2255 | 0
Facebook