Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե գիտեք, որ գործակալ են ու չեք լիկվիդացնում, ուրեմն հաստատ անկախ ու ինքնիշխան չեք». Հարություն Մնացականյան

22:30, չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.
«Եթե գիտեք, որ գործակալ են ու չեք լիկվիդացնում, ուրեմն հաստատ անկախ ու ինքնիշխան չեք». Հարություն Մնացականյան

Գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թերևս երևի կրթությունս չի ներում հասկանալ անընդհատ տարածվող իշխանական «անկախության ու ինքնիշխանության մասին» կրկնվող թեզերը , էն որ իբր անկախության ու ինքնիշխանության կողմնակից են և դա հնչեցնում են հատկապես ԱԺ ամբիոնից գրողը տանի ու խոսում թալանից, ռուսական ագենտներից ու ընդդիմությունն էլ լուռ, խոնարհ լսում է։
     Ախպեր ԱՆԿԱԽ, ԻՆՔՆԻՇԽԱՆ Հայաստանում, ինչպես բոլոր փոքրիշատե կայացած երկրներում, որևէ երկրի ագենտի ուղղակի ձերբակալում են, կալանավորում են, լուրջ հոդվածով երկարամյա կալանք են տալիս ու վերջ։ Աշխարհում չկա որևէ կայացած երկիր, որտեղ ակնհայտ գործակալը կարողանա ազատ շրջել երկրով մեկ, ՉԿԱ նման երկիր ու վերջ։ Երբ որ դուք գիտեք, կամ դիմացինին զրպարտում եք որևէ երկրի գործակալ լինելու մեջ ու չեք կալանավորում, չեք լիկվիդացնում, ուրեմն հաստատ անկախ ու ինքնիշխան չեք, ախպեր, դուք ստում եք։ Եթե դուք վեց տարի իշխանության մեջ եք ու եկել եք հենց «թալանը ետ բերելու» պատրվակով, երբ ամբողջ ազգը ձեզ կանաչ ուղի տվեց, վեց տարվա մեջ որևէ մեկը, մի հոգի օրինական ճանապարհով թալանի համար չպատժվեց։ Բա եթե թալանի համար չեն պատժվել, ի՞նչ իրավունքով եք վեց տարի խոսում թալանի մասին, եթե խոսում եք ու պատժվող չկա, ուրեմն դուք էլ եք մասնակից թալանի։
     Անցնեմ վերջին թեմային։ Երկրի իշխանության թիվ մեկ թերթը կամ լրատվականը նյութ է տեղադրում, իբր, առանց պետհամարանիշի ինչ-որ մեքենա, ռուսական դրոշը վրան խփած, ազատ պտտվում է երկրի մայրաքաղաքով։ Ազատ ու ինքնիշխան երկրում, այ դալբ******ր, պարեկը տեղում կանգնեցնում է առանց համարանիշի մեքենան, վարորդին լղոզում է ասֆալտին, դրոշը մտցնում է համապատասխան տեղը, մեքենան էլ տանում տուգանային հրապարակ, ոչ թե նկարում ու իր թիվ մեկ լրատվականով տարածում` սեփական անատամությունը ցույց տալով։
     Հիմա, եթե ԻՆՔՆԻՇԽԱՆ ԵՔ, ԱՆԿԱԽ ԵՔ, կալանավորեք բոլոր, ձեր բնութագրած գործակալներին, բա ինչի՞ համար է այս պետությունը և նրա ուժային կառույցները, եթե նախկիններն էլ թալանչի էին, կամ օրենքով դատեք ու բարձրաձայնեք, եթե չեք դատում ոչ մի խնդիր չկա, ասեմ ավելին, նույն ձեր բնութագրած «թալանչիների» հետ հյուրանոցի և այլ օբյեկտների բացման արարողություններին ներկա լինելուց, բաժակ խփելուց հետո ամբիոններից էլ մի ասեք թալանչի»։

2984 | 0
Facebook