Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Վերզեգան քաղաքից ոչ հեռու՝ Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը։ Նրա խոսքով՝ ինքնաթիռում են եղել նաև Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Իրանի մի քանի այլ պաշտոնյաներ։ Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ջոկատներ։ Բարդ եղանակային պայմանները դժվարացնում են փրկարարների մուտքը ուղղաթիռի վայրէջքի վայր, հաղորդում է IRIB հեռուստաալիքը։
Իրանի ներքին գործերի նախարարը հաստատել է նախագահական ուղղաթիռի հետ կապված միջադեպը։ Նա նաև պարզաբանել է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել մառախուղի պատճառով, իսկ տեղանքը դժվարացնում է դեպքի վայր հասնելը։
Փրկարար խմբերը հասել են այն տարածք, որտեղ կոշտ վայրէջք է կատարել Իրանի նախագահի ուղղաթիռը, հայտնում է IRNA-ն։