ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել. «Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերելու անհրաժեշտ ամբողջ աջակցությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ավելի քան 4 ժամ առաջ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ադրբեջանի և Իրանի սահմանի մոտ։