Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի ճշգրիտ վայրը

18:48, կիրակի, 19 մայիսի, 2024 թ.
Հայտնի է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի ճշգրիտ վայրը

Իրանի նախագահի ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի վայրի շրջակայքում գտնվող գյուղերի բնակիչների հաղորդագրությունների համաձայն՝ նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Արևելյան Ադրբեջան նահանգի Ուզի և Փիր Դաուդ գյուղերի միջև ընկած Դիզմար անտառում, հաղորդում է IRNA-ի թղթակիցը:

Այս շրջանի բնակիչները հայտնել են, որ մեկ ժամ առաջ այդ տարածքում ձայն են լսել։
     Տարածք են ուղարկվել ավելի քան 20 փրկարարական ջոկատներ՝ անօդաչու սարքերով և փրկարար շներով, իսկ որոնողական աշխատանքներին աջակցելու համար տարածքում են նաև ռեյնջերների և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները:
     Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Արևելյան Ադրբեջանի շրջանում կոշտ վայրէջքի պատճառով։

Փրկարարները փորձում են հասնել ինքնաթիռին։ Իրավիճակը բարդանում է թանձր մառախուղի և բարդ տեղանքի պատճառով։

39253 | 1
Facebook