Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն»․ Իրանի գերագույն առաջնորդ

22:18, կիրակի, 19 մայիսի, 2024 թ.
«Երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն»․ Իրանի գերագույն առաջնորդ

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, մեկնաբանելով Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված արտակարգ դրությունը, հույս է հայտնել, որ ամենակարող Աստված նախագահին և նրա ուղեկիցներին կվերադարձնի ազգի գիրկը:

«Իրանի ժողովուրդը չպետք է անհանգստանա, երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն»,- ասել է Գերագույն առաջնորդը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ադրբեջանի տարածքում։

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։

4810 | 0
Facebook