Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարևոր դետալ աչքաթող է արվել». Կարեն Հովհաննիսյան

23:06, կիրակի, 19 մայիսի, 2024 թ.
«Կարևոր դետալ աչքաթող է արվել». Կարեն Հովհաննիսյան

Իրանի նախագահի ուղղաթիռի անհետացման ֆոնին շատ կարևոր դետալ, կարծես թե, աչքաթող է արվել Բաքվի բռնապետի և Իրանի նախագահի հանդիպումից։
     Երբ ներկայացվում էր Արաքս գետի վրա «Քիզ- Քալասի» հիդրոէլեկտրոկայանի տեղակայման վայրը քարտեզի վրա, Հայաստանի և Ադրբեջանի քարտեզները ներկված էին երկու երկրների դրոշներով։ Կարող էր սովորականի նման, պարզապես գրված լիներ «Հայաստան» և «Ադրբեջան», բայց չէ, Հայաստանի տարածքը հստակ նշված էր Հայաստանի գույներով, Ադրբեջանինը՝ իրենց դրոշի, նաև` օկուպացված տարածքները։
     Իրանն այս ժեստով այս շրջանում բացահայտ դիրքորոշում է հայտնել Ադրբեջանի քողարկված նկրտումների վերաբերյալ, ինչպես նաև կանխել է հնարավոր խոսակցությունը այսպես ասած, զանգեզուրյան միջանցքի մասով` Բաքվի բռնապետի կողմից»

7112 | 0
Facebook