Քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը ներկայացրեց այսօրվա իրենց ուղևորության մասին` դեպի Կիրանց. «Հենց միայն մեզ չէին թողնում մտնել Կիրանց: Սա նշանակում է, որ ռեժիմը վախեցած է»:
Նա նաև նշեց, որ ոստիկանների մեծ մասը աջակցում է իրենց:
«Մի հետաքրքիր բան ասեմ` ոստիկանների մի ստվար զանգված` չեմ վախենա այդ թվից` 80-90 տոկոսն ուղղակի աջակցում էր մեզ: Անկեղծ եմ ասում` համոզված եմ, որ նրանք մեզ հավասար սպասում են փոփոխությունների և իրենց վարքում դա բացարձակ չեն թաքցնում: Այդ մարդիկ էլ են իրականում գերի: Իրենց էլ ասացինք` կարճ ժամանակ է մնացել, և դուք էլ եք ազատագրվելու»,- ասաց նա: