Շվեդական Մալմյոյում մեկնարկել է «Եվրոտեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը։ Այսօր մրցույթի շրջանակում ելույթ են ունենալու Կիպրոսը, Սերբիան, Լիտվան, Իռլանդիան, Միացյալ Թագավորությունը, Ուկրաինան, Լեհաստանը, Խորվաթիան, Իսլանդիան, Գերմանիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Մոլդովան, Շվեդիան, Ադրբեջանը, Ավստրալիան, Պորտուգալիան և Լյուքսենբուրգը։ Այս երկրներից միայն 10-ն են հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում ստանալու եզրափակչի ուղեգիր։
«Եվրոտեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաև Հայաստանը՝ 8-րդ համարի ներքո։ Այս տարվա մեր պատվիրակը «Լադանիվա» խումբն է, որը ներկայացնելու է «Ժակո» երգը։ Եզչափակիչ համերգը կայանալու է մայիսի 11-ին։