Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանը կորցրել է Հարավային Կովկասում գործոն լինելու իր բաժնետոմսերը»․ Հայկ Այվազյան

11:36, կիրակի, 19 մայիսի, 2024 թ.
«Հայաստանը կորցրել է Հարավային Կովկասում գործոն լինելու իր բաժնետոմսերը»․ Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի գրառումը․ «Ադրբեջան կատարած պետական այցի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ Ադրբեջանը այլևս պատասխանատու է ողջ կովկասյան տարածաշրջանի համար` որպես առաջնորդ և տարածաշրջանից դուրս ապրող ժողովուրդները մեծ հույսեր են կապում նրա հետ։
     Իհարկե, եթե առաջնորդվենք քաղաքական պոռոտախոսությամբ, ապա պետք է սուր քննադատական խոսքեր հնչեցնենք Բելառուսի նախագահի հասցեին։ Սակայն, եթե գնահատենք համարժեք, ապա ամեն ինչ օրինաչափ է։
     Բանն այն է, որ Հարավային Կովկասի գործընթացներում բաժնետոմսեր կարող է ունենալ այն պետությունը, ով լավ հարաբերություններ է կառուցում Ռուսաստանի հետ։ Այսօրվա իրականությունն այն է, որ Հարավային Կովկասում, ամենալավ հարաբերությունները Ռուսաստանի հետ ունի Ադրբեջանը։
     ԱՄՆ և դաշնակիցները Հայաստանին արդեն իրենցով են արել և զոհաբերում են իրենց աշխարհաքաղաքական շահերի համար։ Հայաստանը տարածշրջանային կայունության և անվտանգության պահպանման հարցում, Արևմուտքի դրդրմամբ, դադարել է որևէ գործոն լինել։ Վրաստանն այսօր ընդամենը փորձում է դիմադրել ԱՄՆ֊ին` ուկրաինական ճանապարհով չգնալու համար։ Եվ միայն Ադրբեջանն է, որ այսօր գտնվում է ամուր և կայուն վիճակում։
     Հայաստանի համար, 44-օրյա պատերազմից հետո, Հարավային Կովկասի կայունության և անվտանգության ապահովման գործում որոշակի բաժնետոմսեր ունենալու հիմքը դա Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված 2020թ. նոյեմբերի 9֊ի հայտարարությունն էր։ Այդ հայտարարությամբ Ռուսաստանը Հայաստանին ուղղակի նվիրեց Հարավային Կովկասում գործոն լինելու հարցում որոշակի բաժնետոմսեր ունենալու հնարավորություն։
     Հրաժարվելով և լիարժեք չօգտվելով Ռուսաստանի միջնորդությունից և ընձեռած հնարավորությունից, Հայաստանը հայտնվեց Արևմուտքի թակարդում և կորցրեց Հարավային Կովկասում դերակատար լինելու իր բաժնետոմսերը»։

Աղբյուրը` Հայկ Այվազյան
1376 | 1
Facebook