Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Շենգավիթ» ԲԿ-ում 47-ամյա ծննդկան է մահացել

22:24, շաբաթ, 18 մայիսի, 2024 թ.
«Շենգավիթ» ԲԿ-ում 47-ամյա ծննդկան է մահացել

Մայիսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ մայիսի այդ օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 07:30-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Հայարփի Ս-ն է, ով հղիության ընթացքում 1 ամիս ժամկետով գտնվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ, և այդ օրը առավոտյան, դեռևս անհայտ հանգամանքներում, հանկարծամահ է եղել:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ` նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

10900 | 0
Facebook