Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը». Միքայել Բադալյան

00:54, հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.
«Դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը». Միքայել Բադալյան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը մայիսի 13-ից դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրել է. «Սիրելի բարեկամներ.
     Սույն թվականի մայիսի 13-ին լրանում է իմ պաշտոնավարման ժամկետը: Երևանի քաղաքապետարանից երեկ ինձ տեղեկացրեցին, որ մինչև տնօրենի ընտրության համար նոր մրցույթի կայանալը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակակավոր պաշտոնակատարի պարտականությունները կիրականացնի նույն արգելոց-թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանը:
     Այսպիսով, մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը:
     Մոտ օրերս հանդես կգամ իմ պաշտոնավարման տարիներին Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ձեռքբերումների, հաջողությունների, արդյունքների, խնդիրների և ինչու չէ, նաև վերջին ամիսներին թանգարանի և իմ առջև ստեղծված խոչընդոտների վերաբերյալ:
     Աստծով»:

7016 | 0
Facebook