Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երկրորդական հարցերով դաշտն այնքան է լցվում, որ առաջնայիններն աղմուկի մեջ կորչում են». Տիգրան Արեգունի

03:18, երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.
«Երկրորդական հարցերով դաշտն այնքան է լցվում, որ առաջնայիններն աղմուկի մեջ կորչում են». Տիգրան Արեգունի

Ծրագրավորող Տիգրան Արեգունին ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժող ջան, էս սահմանազատման և սահմանագծման խնդրի վերաբերյալ պիտի արձանագրենք առաջնային խնդիրները։ Երկրորդական հարցերով դաշտը այնքան է լցվում, որ առաջնայինները աղմուկի մեջ կորչում են։
     Օրինակ որ ասում եք՝ մարդիկ կադաստրից թուղթ ունեն, սեփականություն են կորցնում։ Դա տասներորդական խնդիր է, քանի որ պետությունը էդ մարդկանց կփոխհատուցի ու թեման կփակի։
     Կարծում եմ ամենակարևոր հարցերն են՝
     1․ Պատերազմի սպառնալիքի տակ տեղի է ունենում չակերտավոր սահմանազատում։
     2․ Տեղի ունեցողը ոչ մի իրատեսական անվտանգային երաշխիք չի տալիս։ Բոլոր այս թեմայով խոսույթները փուչիկ են։
     3․ Լոգիստիկ խնդիրները՝ ճանապարհ, գազատար ջուր և այլն։
     Մնացած խնդիրները ածանցյալ են»։

1943 | 0
Facebook