Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որտե՞ղ են պետական մարմինները. լույսի նման երեխային հասցրել են ծայրահեղ վիճակի»․ Զառա Հովհաննիսյան

09:48, հինգշաբթի, 14 մարտի, 2024 թ.
«Որտե՞ղ են պետական մարմինները. լույսի նման երեխային հասցրել են ծայրահեղ վիճակի»․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գյումրիում 10 տարեկան երեխան 7 ամիս դպրոց չի գնացել, գտնվել է հոր խնամքի տակ, քանի որ մոր պայքարը վերցնել երեխային ապարդյուն է եղել։
     Երեխան խաղացել է բացառապես հեռախոսային խաղեր, ամբողջ գիշեր չի քնել, միայն լուսադեմին մի քանի ժամ է աչք փակել, նորմալ սնունդ չի ստացել` կերել է չիփսեր ու սնիկերսներ, խմել կոկակոլա կամ նույնատիպ ըմպելիքներ, եկել հասել է ինձ` ծայրահեղ հյուծված, լրջագույն հոգեբանական խնդիրներով։

Ամեն դեպքի հետ աշխատելիս ինձ թվում է, որ սա վերջն է և ես ավելի սարսափելի ծնողի կամ ավելի մեծ անտարբերության հասարակության և հատկապես պետական մարմինների կողմից չեմ հանդիպի, բայց ոչ, յուրաքանչյուր նոր դեպք շարունակում է ինձ ցնցել։

Լավ, որտե՞ղ են պետական մարմինները, ինչո՞վ են զբաղված, լույսի նման երեխային հասցրել են ծայրահեղ վիճակի...»

17250 | 0
Facebook