Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կիրանցում սև բերետավորները հարվածել են մի աղջկա գլխին, մյուսի` որովայնին

00:30, շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
Կիրանցում սև բերետավորները հարվածել են մի աղջկա գլխին, մյուսի` որովայնին

Կիրանցում բուժօգնություն են տրամադրում սև բերետավորների հետ բախումներից տուժածներին: Մի աղջիկ գլխին հարված էր ստացել: Բժիշկը զննությունից հետո ասել է, որ կարիք կա անպայման հիվանդանոց տեղափոխելու, երեխան ունի սրտխառնոց: Մի շարք բնակիչներ ճնշման խնդիրներ ունեին:

Մի աղջկա հարվածել էին որովայնի շրջանում, ուշաթափվել էր:

Բժիշկն այդ աղջկան էլ հորդորեց անպայման տեղափոխել հիվանդանոց ու սոնոգրաֆիա անցնել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ շտապօգնության մեքենայով կանանց էին տեղափոխել հիվանդանոց:

3444 | 0
Facebook