Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելական տանկերը ներխուժել են Ռաֆահ

09:48, երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.
Իսրայելական տանկերը ներխուժել են Ռաֆահ

Մայիսի 7-ի գիշերն Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը մտել են Ռաֆահ քաղաք, որը գտնվում է Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին՝ պաղեստինյան անկլավի հարավում, հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով եգիպտացի և պաղեստինցի պաշտոնյաներին:

Նշվում է, որ Իսրայելը սկսել է ավիահարվածներ հասցնել Ռաֆահին։ Իսրայելական տանկերը մոտեցել են Եգիպտոսի հետ սահմանի հատման կետից 200 մետր հեռավորության վրա:

Ռաֆահն Իսրայելն անվանում է ՀԱՄԱՍ-ի «վերջին հենակետ»։

Իսրայելական տանկերը ներխուժել են Ռաֆահ
2661 | 0
Facebook