Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ասում ա` եթե չկարողանանք անվտանգությունն ապահովել, թազա դպրոց կսարքենք, դպրոցի առաջ էլ կդնենք Ֆրանսիայի դրոշը». Կիրանցի բնակչուհի

00:36, կիրակի, 19 մայիսի, 2024 թ.
«Ասում ա` եթե չկարողանանք անվտանգությունն ապահովել, թազա դպրոց կսարքենք, դպրոցի առաջ էլ կդնենք Ֆրանսիայի դրոշը». Կիրանցի բնակչուհի

«Մարզպետն ամեն առավոտ գալիս ա Կիրանց, էս մարդկանց հոգեկանը խառնում իրար, երեկ 2 անգամ վատացել եմ, էսօր վատացել եմ: Պարոն մարզպետ կոչեցյալն ամեն օր գալիս ա էս ժողովրդին վատացնում, գնում: Ինքը խի՞ ա գալիս Կիրանց, մեր գյուղ մտնելու իրավունք չունի, թող գնա, հեռու գնա»,- լրագրող Անի Գևորգյանի հետ զրույցում նշեց Կիրանցի բնակչուհի Խանում Թամրազյանն, ում տունը ևս անցնում է թշնամուն:

«Երեկ էլ սրահում ասաց, որ սահմանապահ զորքը կկանգնի ճանապարհին, եթե տեսնենք` անվտանգություն չենք կարողանում պահպանել, դպրոցը կտեղափոխենք գյուղի վերևը, դպրոցի շենքի առաջ էլ կդնենք Ֆրանսիայի դրոշը»:

2341 | 0
Facebook