Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ.

Հարցազրույցներ

«Մարզպետն ասել է` տնիցդ դուրս չգաս` զորքով կհանենք». Կիրանցի բնակիչ

22:48, շաբաթ, 18 մայիսի, 2024 թ.
«Մարզպետն ասել է` տնիցդ դուրս չգաս` զորքով կհանենք». Կիրանցի բնակիչ

Կիրանցի բնակչուհի Խանում Թամրազյանի տունը ևս, ըստ պարտադրվող սահմանազատման, անցնում է թշնամուն: «Իմ հարևան Սիմոնյան Մհերին ասել են` մինչև հուլիսի 24-ը տունն ազատեք: Այսօր մարզպետը եկել է այստեղ, ես տնից դուրս եկա, տեսա սահմանապահ զորքն այդտեղ կանգնած, մարզպետն էլ` նրանց մեջ: Մոտեցա, ասացի` պարոն մարզպետ, դու ապօրինաբար եկել ես, ինձ ուզում ես իմ տնից հանես, մեզ թուրքերի վրա ծախում ես: Իմ տունն էլ սեփականության վկայական ունի, հողն էլ, սա իմ սեփականությունն ա, թուրքինը չի: Ինքն էլ ինձ ասել ա` մեկ ա, դուրս ես գալու: Ասել եմ` վերջին շունչս իմ բակում կփչեմ, դուրս չեմ գա: Մարզեպետն էլ ասաց` զորքով կհանենք, նայեց դեմքիս, թողեց գնաց: Քաղաքապետը մոտեցավ, ասաց` Խանում ջան, մենք քո վիճակի մեջ ենք մտնում: Ես էլ ասացի` իմ դրության մեջ մի մտեք, ես իմ տունը իմ հողը չեմ ծախում: Սահմանապահ հայ զորքի հետ կապրեմ, թուրքի զորքի հետ կապրեմ, իմ 22 տարվա տնից դուրս չեմ գա, դուրս գամ, որտե՞ղ գնամ, վատառողջ կին եմ: Սա իմ քրտինքով աշխատած, իմ տանջված, չարչարված տունն ա, ես փոխհատուցումից հրաժարվում եմ, ոչ էլ Կիրանցում նոր տուն եմ ուզում: Մեկ ա էդ Կիրանցի նոր տունն էլ տալու ա թշնամուն»,- լրագրող Անի Գևորգյանի հետ զրույցում ասաց Խանում Թամրազյանը:

2749 | 0
Facebook