Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գործընթացի նպատակն է՝ պատերազմը զրկել տեղի ունենալու հիմքից»․ Փաշինյան

12:54, երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.
«Գործընթացի նպատակն է՝ պատերազմը զրկել տեղի ունենալու հիմքից»․ Փաշինյան

«Սահմանազատման գործընթացը տեղի է ունենում Խորհրդային Միության իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա։ Օգտագործվում են քարտեզներ, որոնք արտահայտում են ԽՄ փլուզման պահին երկու երկրների միջև եղած սահմանները»,- ընթացող ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով սահմանազատման գործընթացի մասին: Նա նաև ասաց, որ տեղադրվող սահմանային սյուները դառնում են անվտանգային երաշխիք։ «Այս գործընթացի նպատակն է՝ պատերազմը զրկել տեղի ունենալու հիմքից»,- նշեց Փաշինյանը՝ հայտարարելով, որ սահմանազատման աշխատանքների 90%-ը կատարված է։

1722 | 1
Facebook