Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանության Տավուշի բաժնի պետը պարզաբանում է` ինչու է ճանապարհը փակ

17:18, կիրակի, 19 մայիսի, 2024 թ.
Ոստիկանության Տավուշի բաժնի պետը պարզաբանում է` ինչու է ճանապարհը փակ

ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում, այսինքն, ելնելով օպերատիվ իրավիճակից բացի տվյալ գյուղի բնակիչներից, ժամանակավորապես այլ մարդկանց մուտքը գյուղ արգելված է: Այս մասին լրագրողներին հայտնել է ոստիկանության Տավուշի բաժնի պետը` նշելով, որ դա է պատճառը, որ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում:

Նա չի կարող ասել, թե որքան ժամանակ դեռ ճանապարհը փակ կմնա:
     Ավելի վաղ հայտնել ենք, որ մի խումբ պատգամավորների հաջողվել է դաշտամիջյան ճանապարհով հասնել Կիրանց: Կիրանցի մոտ այս պահին բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնց արգելում են մտնել Կիրանց:

2100 | 1
Facebook