Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԵՄ դեսպանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը». Փեթեր Սթանո

12:24, երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.
«ԵՄ դեսպանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը». Փեթեր Սթանո

Եվրոմիության դեսպանը ներկա չի լինի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պաշտոնական ներկայացուցիչ Փեթեր Սթանոն, հաղորդում է Reuters-ը։

«Մեր դեսպանը ներկա չի լինի։ ԵՄ անդամ երկրների մեծամասնությունը ներկա չի լինի»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել ԵՄ ներսում Պուտինի երդմնակալության հետ կապված պառակտման մասին։ Սթանոն հաստատել է, որ ԵՄ ներկայացուցչությունն ու միության անդամ երկրները երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր են ստացել։

Նշենք, որ ԱՄՆ-ն ևս ներկայացված չի լինի երդմնակալության արարողությանը։

1423 | 0
Facebook