Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ պետդեպը հայտարարել է Պուտինին Ռուսաստանի նախագահ ճանաչելու մասին

09:30, երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.
ԱՄՆ պետդեպը հայտարարել է Պուտինին Ռուսաստանի նախագահ ճանաչելու մասին

ԱՄՆ-ն կարծում է, որ Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրություններն արդար չէին, սակայն Վլադիմիր Պուտինին ճանաչում է երկրի նախագահ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։

Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն ներկայացված չի լինի այսօր՝ մայիսի 7-ին, Պուտինի երդմնակալության արարողությանը։

Լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ-ն բոյկոտում է արարողությունը, Միլերն ասել է․ «Մեր ներկայացուցիչն այնտեղ չի լինի։ Ինքներդ կարող եք եզրակացություններ անել»։

4157 | 0
Facebook