Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինքնիշխանության գերեզմանափորն ինքն է». Բագրատ Սրբազան

13:54, երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.
«Ինքնիշխանության գերեզմանափորն ինքն է». Բագրատ Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի ժամանակ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, Բագրատ Սրբազանն ասաց. «Ինքնիշխանության գերեզմանափորն ինքն է: Հուսամ, դեռ կհանդիպենք, կխոսենք»:

Հիշեցնենք՝ այսօրվա ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտնել էր հետևյալը. «Հոգևորականների կողմից առաջ է քաշվում պահանջ, որ կասեցվի սահմանազատման գործընթացը, այսինքն կասեցվի՞ ՀՀ անվտանգության երաշխիքների և ՀՀ ինքիշխանության ձևավորման գործընթացը։ Ընդունենք ասում եմ՝ լավ, որ ասում եք՝ էսօրվանից կասեցնենք գործընթացը, իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո, լինելու է մի պարզ բան, սկսվելու է պատերազմ։ Ովքեր պահանջում են սահմանազատումը դադարեցնել, նաև արտաքին ուժերի աջակցությամբ, ամեն ինչ կանեն, որ պատերազմ լինի, արդյունքում ՀՀ նոր տարածքներ օկուպացվեն և դա օգտագործեն քաղաքական փոփոխություններ անելու համար»:

2899 | 2
Facebook