Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սահմանազատման գործընթացի կասեցման հետևանքը պատերազմն է»․ Փաշինյան

13:24, երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.
«Սահմանազատման գործընթացի կասեցման հետևանքը պատերազմն է»․ Փաշինյան

Ասուլիսի ժամանմակ վարչապետ Փաշինյանն անդրադարձավ նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ սահմանազատման գործընթացը կասեցնելու պահանջին․ «Հոգևորականների կողմից առաջ է քաշվում պահանջ, որ կասեցվի այս գործընթացը, այսինքն կասեցվի՞ ՀՀ անվտանգության երաշխիքների և ՀՀ ինքիշխանության ձևավորման գործընթացը։ Ընդունենք ասում եմ՝ լավ, որ ասում եք՝ էսօրվանից կասեցնենք գործընթացը, իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո, լինելու է մի պարզ բան, սկսվելու է պատերազմ։ Ովքեր պահանջում են սահմանազատումը դադարեցնել, նաև արտաքին ուժերի աջակցությամբ, ամեն ինչ կանեն, որ պատերազմ լինի, արդյունքում ՀՀ նոր տարածքներ օկուպացվեն և դա օգտագործեն քաղաքական փոփոխություններ անելու համար»,- հայտարարեց նա:

«Սահմանազատման գործընթացի կասեցման հետևանքը պատերազմն է»․ Փաշինյան
3138 | 1
Facebook