Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դեպարդիեին կարող է 5 տարվա ազատազրկում սպառնալ»․ փաստաբան

11:24, երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.
«Դեպարդիեին կարող է 5 տարվա ազատազրկում սպառնալ»․ փաստաբան

Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեին, որը նախօրեին ձերբակալվել էր, կարող է 5 տարվա ազատազրկում սպառնալ։ Այս մասին РЕН ТВ-ի հետ զրույցում ասել է ֆրանսիացի փաստաբան Ալան Դյուֆլոն:

Նա նաև կարծիք է հայտնել, որ եթե մեղքն ապացուցվի, դերասանին սպառնում է ոչ միայն ազատազրկում, այլև մինչև 75 000 եվրո տուգանք: Ընդ որում, փաստաբանի խոսքով, «հատուկ հանգամանքների առկայության դեպքում» գումարը կարող է ավելանալ։

Հիշեցնենք, որ Ժերար Դեպարդիեին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ։

2912 | 0
Facebook