Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումից հետո զոհերից մեկը մեկ ժամ ողջ է եղել

20:30, երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.
Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումից հետո զոհերից մեկը մեկ ժամ ողջ է եղել

Իրանի նախագահի ուղղաթիռի բոլոր 8 ուղևորների մարմինները նույնականացվել են:
     Իրանական աղբյուրները հաղորդում են, որ Իմամ Այաթոլլահ Ալ-Հաշեմն ուղղաթիռի կործանումից հետո մեկ ժամ ողջ է եղել և նույնիսկ հեռախոսային կապ է հաստատել նախագահական գրասենյակի ղեկավարի հետ:
     Նրա մարմինը միակն է եղել, որ գտնվել է ավելի լավ ֆիզիկական վիճակում, քան մյուս զոհվածներինը և ամենաքիչն է այրվել:

Մյուս զոհվածների մարմինները, որոնց թվում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և այլք, այրվել են, սակայն նրանց կարողացել են ճանաչել առանց ԴՆԹ-փորձաքննության անցկացման:

6223 | 0
Facebook