Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար». Ստեփան Դանիելյան

00:30, երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ.
«Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելն առնվազն երեք ամիս ունի Գազան պաղեստինցիներից մաքրելու, այսինքն` տոտալ էթնիկ զտում իրականացնելու համար:
     Իրանում շատ լուրջ ներքաղաքական վերադասավորումներ են սկսվել և այս ընթացքում չի կարողանալու լիարժեք ու կտրուկ կերպով արձագանքել արտաքին մարտահրավերներին:
     Սա մարտահրավեր է արաբական պետությունների համար, որովհետև չեն կարողանալու պատսպարվել Իրանի ետևում, ով իր վրա էր վերցրել պաղեստինցիներին պաշտպանելու հիմնական առաքելությունը: Հիմա արաբական երկրների վրա է ընկած հիմնական պատասխանատվությունը:
     Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար, Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը»:

2267 | 0
Facebook