«Էս ամբողջ գործընթացն սկսվել է ստով և ստով էլ շարունակվում է` մեր կյանքերի հաշվին: Դուք միայն տեսնեիք, թե գյուղի ժողովուրդն ինչ վիճակում է: Այս ամենի վերջը պետք է գա»,- Տավուշից Երևան մեկնելուց առաջ իր խոսքում ասաց Բագրատ Սրբազանը:
Նա նաև հայտնեց, որ ցանկություն ունեն վաղը գնալու Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն, ունեն այլ հանդիպումներ, այդ թվում` Արցախի Հանրապետության մարմինների հետ: Երեկոյան կրկին կլինի օրվա ամփոփում: «Նաև բոլորի հետ շատ խոսեք ու հրավիրեք մայիսի 26-ի մեր հաղթական հանրահավաքին»,- ասաց նա: