Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու. «Հրապարակ»

09:24, երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Տեղեկություններ կան, որ ոստիկանության կենտրոնական ապարատը մարզային բաժանմունքներից ցուցակներ է պահանջել՝ կոնկրետ թիվ և ոստիկանների անուններ, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում աչքի են ընկել բռնարարքներով և չեն խորշում բռնություններ գործադրելուց: Բայց չեն մանրամասնել, թե ինչու։ Ենթադրվում է, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը որոշել է ժողովրդի դեմ դուրս գալ` գերազանցելով բոլոր նախորդներին, և բռնություններ գործադրելով՝ ճնշել ժողովրդական շարժումը:
     Իջևանցի Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու՝ ծառայել իր զեմլյակին և ամեն գնով պաշտպանել երկիրը դանդաղ հանձնելու նրա քաղաքականությո՞ւնը, թե՞ ժողովրդի կողմն անցնել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4846 | 0
Facebook